16 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. հայտնի են ավագանու անդամների անունները

Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. հայտնի են ավագանու անդամների անունները

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատները հանձնել է Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:

Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած են ճանաչվել:

Այնուհետև հանձնաժողովն անցել է մանդատների բաշխման գործընթացին:

Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.

Մինասյան Սարիկ – Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Մկրտչյան Վահագն – Գյումրի համայնքի ղեկավարի օգնական

Բարսեղյան Էմմա – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ

Անանյան Լեվոն – ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ

Արամյան Շավարշ – ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Հարությունյան Քնարիկ – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մանուկյան Հովհաննես – ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն

Բաղդասարյան Էդգար – «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն

Հայրապետյան Գալյա – ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն

Հակոբյան Անդրանիկ – չի աշխատում

Բեգզադյան Նարեկ – Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ

Բեյբուտյան Աստղիկ – «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն

Դավթյան Վահան – «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ

Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝  8 մանդատ

Ղուկասյան Վարդան- չի աշխատում

Առաքելյան Ավետիս – Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ

Անանյան Լուսինե – չի աշխատում

Ղուկասյան Գևորգ – Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում

Սահակյան Սեդրակ – չի աշխատում

Մեսրոպյան Նարինե – չի աշխատում

Հարությունյան Արտակ -չի աշխատում

Լալազարյան Կարինե- չի աշխատում

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ․

Սիմոնյան Կարեն – Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն

Մուրադյան Աննա – չի աշխատում

«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ․

Ադամյան Սվետլանա – ԱՁ-ի տնօրեն

Գևորգյան Հովհաննես – չի աշխատում

Գասպարյան Լիզա – Մարտուն Գրիգորյանի օգնական

Գրիգորյան Կարեն – Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ

Բադալյան Կարեն – չի աշխատում:

Եդիգարյան Վարդան – «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ․

Մխիթարյան Ռուբեն Դավթի – պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն

Կիրակոսյան Վահե Սամվելի – «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:

3.Մոսոյան Սուսաննա – «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:

Ռազմագերիներ