28 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պինգվին Գասը կշարունակի իր «անկախ ճանապարհորդությունը» Հարավային օվկիանոսով

Պինգվին Գասը կշարունակի իր «անկախ ճանապարհորդությունը» Հարավային օվկիանոսով

Գաս անունով կայսերական պինգվինին, ով Անտարկտիդայից Ավստրալիա «անկախ ճանապարհորդության» է դուրս եկել և մինչև ապաքինվելն ու գիրանալը մնացել է մասնագետների խնամքի տակ, բաց է թողնվել օվկիանոս։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գուս մականունով կայսերական պինգվինին գտել են նոյեմբերի սկզբին Արևմտյան Ավստրալիայի հարավային ափին։ Թռչունը Անտարկտիդայից 3,4 հազար կիլոմետր է անցել։ Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ պինգվինը նիհարել է. այս տեսակի սովորական ներկայացուցիչները կշռում են 40 կիլոգրամ, մինչդեռ Գասի քաշը նորմայի կեսից մի փոքր է ավել եղել։ Այդ պատճառով՝ որոշվել է նրան թողնել հսկողության տակ, մինչև նա վերականգնվի և քաշ հավաքի: 20 օր վերականգնողական կենտրոնում անցկացնելուց և անասնաբուժական հետազոտություններ անցնելուց հետո կայսերական պինգվինին բաց են թողել Հարավային օվկիանոս՝ Արևմտյան Ավստրալիայի հարավային ափերի մոտ։

Կայսերական պինգվինի քաշն այժմ 24,7 կիլոգրամ է։

Կայսերական պինգվինը կամ Ֆորսթերի պինգվինը համարվում է պինգվինների ընտանիքի ամենախոշորն ու ցածր ջերմաստիճաններին ամենահարմարվողը։ Այս տեսակն ապրում է բացառապես Անտարկտիդայում, ուստի Ավստրալիայում այս տեսակի ներկայացուցչի հայտնվելը եզակի դեպք է։