
Մահացել է խորթ մոր ծեծից հետո հոսպիտալացված մեկ տարեկան երեխան
Մարտի 16-ին «Արաբկիր» ԲԿ ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է։ Փոքրիկի վիճակն օրեր շարունակ ծայրահեղ ծանր էր։
Հիշեցնենք, որ երեխան հոսպիտալացվել էր «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Չնայած այդ հանգամանքին՝ բժիշկները կարողացել էին վերականգնել սրտի զարկերը։
Մեկամյա երեխային ծեծելու դեպքի առնչությամբ կալանավորվել էր հոր երկրորդ կինը․ ABC Media-ին հայտնել էին Դատախազությունից։
Նախնական վարկածով՝ փոքրիկի նկատմամբ բռնություն է կիրառել խորթ մայրը։


