
Քանի՞ արցախցի ընտանիք է միայն սերտիֆիկատով տուն գնել
ԱԺ-ում իշխանականների և բռնի տեղահանված արցախցիների հանդիպմանը բարձրացվեցին բնակապահովման ծրագրի խնդիրները՝ սերտիֆիկատի գումարի չափից մինչև տեղահանվածների կարգավիճակ։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալներով՝ 8665 ընտանիք ստացել է հավաստագիր, 5000-ը՝ տուն կամ բնակարան գնել, իսկ միայն 3000 ընտանիք է դա արել առանց վարկի կամ լրացուցիչ ներդրումների։ Ինչո՞ւ է ծրագիրը շատերի համար դեռ անհասանելի, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում։


