14 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ու Բելոզյորովը քննարկել են ՀՀ-ից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը

Փաշինյանն ու Բելոզյորովը քննարկել են ՀՀ-ից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է խստորեն պահպանել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի պայմանները․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։

Նա հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բաց է Հայաստանի կառավարության հետ երկխոսության և կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար։

Բելոզյորովը նշել է, որ երկաթուղու նպատակն է ՌԴ-ի և Հայաստանի տնտեսություններն ապահովել տրանսպորտային հաղորդակցությամբ։

Նրա խոսքով՝ կոնցեսիոն պայմանագրերը հնարավորություն են տվել պահպանել և զարգացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները՝ առանց վերականգնման և սպասարկման ծախսերը հանրապետության բյուջե տեղափոխելու։ Ավելին, բոլոր շահույթներն ուղղվել են Հայաստանի երկաթուղիների զարգացմանը։

Կոնցեսիոն պայմանագրերի ժամկետում հոլդինգային ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության եկամուտներից կատարված ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 400 միլիոն դոլար։

Նիկոլ Փաշինյանի և Օլեգ Բելոզյորովի երևանյան հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցն օգտագործող տարանցիկ հաղորդակցությունների ներուժը գնահատելու համար։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ