13 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտե՞ղ է հիմա Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը․ մանրամասներ

Որտե՞ղ է հիմա Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը․ մանրամասներ

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել խնամքի կենտրոն․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Երեխան այժմ տեղափոխվել է խնամքի կենտրոն։ Մեր հոգածության ներքո է գտնվում կենտրոնը»,- ասաց Նվեր Կոստանյանը։

Օգոստոսին աղջիկը նորածին էր։ Հիմա արդեն երկու ամսական։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Գերատեսչությունը մանրամասներ չի հայտնել, թե, օրինակ, ինչ անուն է ստացել Հալաբյան փողոցի խաղահրապարակում գտնված աղջնակը։

Համացանցում մի շարք ընտանիքներ պատրաստակամություն էին հայտնել երեխային որդեգրելու, խնամելու։ «Այդ գործընթացը սկսել դեռ չեն կարող»,- ասաց Նվեր Կոստանյանը։

Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

Նորածնի մայրը դեռևս չի հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի խաղահրապարակում նորածին աղջիկ էին գտել։ Բժիշկների երկարատև և հետևողական աշխատանքի շնորհիվ փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բուժումն ավարտվել է։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ