
Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների. Մերց
Եվրոպական երկրները պատրաստ են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, սակայն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման նպատակով Մոսկվայի հետ իրական բանակցությունները դեռ պետք է մեկնարկեն․ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հայտնում է The Guardian-ը։
«Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, և խաղաղ բանակցությունները մոտ ապագայում պետք է անցկացվեն խորհրդականների մակարդակով՝ Ուկրաինա-Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ ձևաչափով»,- նշել է Մերցը։
Անդրադառնալով նաև Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակին՝ Գերմանիայի կանցլերն ընդգծել է լարվածության սրումը կանխելու և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։
«Մեզնից ոչ ոք շահագրգռված չէ Բալթյան տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեն, և հատկապես չպետք է վտանգել նավագնացության ազատությունը»,- ասել է Մերցը։


