
Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա․ X-ի իր էջում գրել է նա։
«Արյունահեղությունը կշարունակվի։ Զելենսկի, ժամանակն է հեռանալու»,-գրել է Մասկը։
Նշենք, որ Զելենսկիի նախագահական լիազորությունների պաշտոնական ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Կիևը դա բացատրում է նրանով, որ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն անհնար է։


