
Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշել է հարցը լուծել իր հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով․ Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին
Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր ՔՊ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:
Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:
Սրանց քաղաքական պատկերն է»,- գրել է նա։


