
Նորվեգական ավիաընկերությունը սնանկության եզրին է
Norse Atlantic ավիաընկերությունը հայտարարել է, որ իր նորվեգական ստորաբաժանումը սնանկության դիմում է ներկայացնելու։
Վառելիքի գների կտրուկ աճի պայմաններում ստորաբաժանումը չի կարողացել ներգրավել բավարար ֆինանսական միջոցներ՝ կարճաժամկետ պարտավորությունները կատարելու համար։
Պարբերականի հաղորդմամբ՝ Norse-ը դարձել է այս տարի սնանկության մասին հայտարարած երկրորդ եվրոպական ավիաընկերությունը՝ լատվիական AirBaltic-ից հետո։


