15 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարաձայնությունների «հիջաբը». Առաջին լուրջ ճեղքվածքն Անկարայի հետ հարաբերություններում՝ անկախ Ադրբեջանի պատմության մեջ․ Коммерсант

Տարաձայնությունների «հիջաբը». Առաջին լուրջ ճեղքվածքն Անկարայի հետ հարաբերություններում՝ անկախ Ադրբեջանի պատմության մեջ․ Коммерсант

Բաքուն վրդովմունքով է արձագանքել Թուրքիայի կողմից հնչեցված կոշտ քննադատությանը՝ կապված դպրոցական համազգեստի վերաբերյալ նոր կանոնակարգերի ընդունման հետ, որոնք փաստացի արգելում են դպրոցներում հիջաբ կրելը։ Ավելին, թուրք քաղաքական գործիչները ոչ միայն դատապարտել են Ադրբեջանում նոր հագուստի կանոնակարգի հակառակորդների կողմից իրականացված գործողություններն, այլև Բաքվին մեղադրել են «իսլամական արժեքները» խախտելու համար․ գրում է Коммерсант-ը։

Ի պատասխան՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը զգուշացրել է, որ Անկարայի մեղադրանքները հարձակում են աշխարհիկ ադրբեջանական պետության ինքնիշխանության և հիմքերի վրա։

Կարգուկանոնը վերականգնելու գործողությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ անձանց. նրանցից ոմանք այժմ քրեական մեղադրանքներ են կրում Ադրբեջանի քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգը խախտող գործողությունների կազմակերպում կամ դրանցում ակտիվ մասնակցություն)։

Ադրբեջանում հիջաբի շուրջ ծագած վեճը դարձել է առաջին լուրջ ճեղքվածքը Անկարայի հետ հարաբերություններում՝ անկախ ադրբեջանական պետության ավելի քան 35-ամյա պատմության ընթացքում։

Մինչ Թուրքիայում քաղաքական ուժերն ավելի ու ավելի բացահայտորեն են սիրաշահում իսլամիստներին՝ դա դիտարկելով որպես հասարակության մեջ իրենց ազդեցությունն ընդլայնելու միջոց, Ադրբեջանում ազգային համախմբումը ձևավորվում է երկրի ինքնիշխանության ամրապնդման նպատակի շուրջ։ Այս համատեքստում՝ իսլամիստներն առանձնանում են որպես միակ խումբը, որը դժգոհ է պետության աշխարհիկ բնույթից և պատրաստ է մարտահրավեր նետել իշխանություններին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ