Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հրթիռն է եղել. Euronews
Ադրբեջանական կառավարական աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական զենիթային հրթիռն է եղել:
Աղբյուրների համաձայն՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ՝ փորձելով հարվածել Գրոզնիի երկնքում գտնվող անօդաչու թռչող սարքին։ Սակայն օդային գործողության ժամանակ բեկորները հարվածել են Azerbaijan Airlines-ի ինքնաթիռին՝ թռիչքի կեսին պայթելով ինքնաթիռի մոտակայքում։
Ադրբեջանական աղբյուրները նաև հայտնել են, որ Ռուսաստանի օդանավակայաններում մերժել են վնասված ինքնաթիռի հարկադիր վայրէջքը՝ չնայած օդաչուների խնդրանքներին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է Կասպից ծովով թռչել Ղազախստանի Ակտաու քաղաք:
Ըստ տվյալների՝ ինքնաթիռի GPS նավիգացիան լռեցվել է ծովի վրայով անցնող ամբողջ երթուղու վրա։
Հատկանշական է, որ ադրբեջանական Caliber.Az-ն հաղորդում է, որ հարվածը եղել է ռուսական «Պանցիր-Ս» ՀՕՊ համակարգի օգնությամբ: Ավելին, ռուսական կողմից ՌԷՊ համակարգերի օգտագործման արդյունքում ամբողջովին կաթվածահար է եղել ադրբեջանական բորտի կապի համակարգը։ Հենց այս հանգամանքի պատճառով է, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից ռուսական ավիացիոն տարածքում և վերականգնվել է միայն Կասպից ծովի ջրային տարածքում։