16 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք հղի են իրավիճակի հետընթացով

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին խուսափել քայլերից, որոնք հղի են իրավիճակի հետընթացով

ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին։

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ, խուսափել քայլերից, որոնք հղի են իրավիճակի հետընթացով։ Բոլոր առաջացող հարցերը հարկավոր է լուծել, խաղաղ, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։ Մեն կողմից՝ պատրաստ ենք գործընկերներին ցուցաբերել աջակցություն՝ հաղթահարելու հակասությունները, որոնք մնացել են խաղաղության պայմանագիրը ստորագրելու, տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի, հումանիտար հարցերի կարգավորման համար՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան», – հայտարարել է Զախարովան։

Ռազմագերիներ