08 Մայ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը պահանջում է կանխել պաղեստինցիների ոչնչացումը Գազայում 

ՄԱԿ-ը պահանջում է կանխել պաղեստինցիների ոչնչացումը Գազայում 

ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ երկրները գտնվում են բարոյական խաչմերուկում՝ Գազայի հակամարտության հարցում, և կանգնած են ընտրության առաջ՝ կա՛մ գործել՝ դադարեցնելուլ բռնությունը, կա՛մ ականատես լինելու տարածաշրջանում պաղեստինյան բնակչության ոչնչացմանը. այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ հղում տալով Agence France-Presse (AFP)-ին։

«Երկընտրանքը հստակ է՝ մնալ պասիվ և տեսնել անմեղների կոտորածը կամ մասնակցել արդարացի բանաձևի մշակմանը», – ասվում է ՄԱԿ-ի ավելի քան 20 անկախ փորձագետների հայտարարության մեջ:

Դեռևս մարտի երկուսից Իսրայելը արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված, մի քանի օր առաջ նաև հայտնել Գազայի հատվածը բռնակցելու մտադրության մասին:

Ռազմագերիներ