03 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Նժույգթափեր» վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել․ նա երկրորդ տեղն է զբաղեցրել «օղակների» վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:

Վաղը աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026