
Մակրոնն անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում՝ ԱԲ-ի պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կանցկացնի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը կկենտրոնանա արհեստական բանականության (ԱԲ) վրա։ Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Այս նիստի նպատակն է սահմանել անվտանգության շրջանակները և կանխատեսել ԱԲ-ի զարգացման հետ կապված մարտահրավերները։
«Մակրոնը չորեքշաբթի հրավիրում է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված արհեստական բանականությանը։ Ինչպես տիեզերքը կամ միջուկային էներգիան, արհեստական բանականությունը դարձել է ռազմավարական ոլորտ, որը բարձրացնում է ազգային անվտանգության և ինքնիշխանության կարևոր հարցեր», - նշվում է հայտարարությունում։
Նշվում է, որ նիստը վաղուց էր պլանավորված և կապված չէ վերջին ամիսներին Ֆրանսիայի կրած բազմաթիվ կիբեռհարձակումների հետ։


