14 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել

Հռոմի պապի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի քաղցկեղ ունի․ հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Վատիկանին։

71-ամյա Հռոմի պապը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացվել է նրա աջ թոքի ստորին բլթակը։ Հետազոտությունները հաստատել են թոքի ադենոկարցինոմա ախտորոշումը։

Վատիկանը հավելել է, որ ախտորոշման հավանականությունը ենթադրվել էր նախավիրահատական հետազոտությունների արդյունքում և հաստատվել վիրահատության ընթացքում։

Հռոմի պապը վիրահատարանում է անցկացրել մոտ երեք ժամ, իսկ բուն վիրահատությունը տևել է մոտ 90 րոպե։

Վատիկանի համար հազվադեպ հանդիպող թափանցիկության դրսևորմամբ՝ Լևոն XIV-ը կիրակի օրը «Անժելուս» աղոթքի ժամանակ հայտնել էր, որ բժիշկները ստուգման ընթացքում իր թոքի վրա փոքր հանգույց են հայտնաբերել՝ հավելելով․ «Բժիշկները կարծում են, որ ճիշտ կլինի միջամտել, ուստի, հետևելով նրանց խորհրդին, որոշեցի վիրահատվել՝ այն հեռացնելու համար»։

Նրա բոլոր հանդիպումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը։ Ախտորոշման մասին լուրից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հավատացյալ կաթոլիկ, նշել է, որ ինքն ու կինը «աղոթում» են՝ հաջակցություն Հռոմի պապի։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը նույնպես նրան շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նշելով, որ նա «խաղաղության, մարդասիրության և բանականության ձայն է մեր ժամանակակից աշխարհում»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ