14 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարար

Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարար

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով. գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։

3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։

Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։

Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։

Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։

Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ