14 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIPP նախագիծը

ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIPP նախագիծը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։

«Քննարկել ենք Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Անդրադարձել ենք նաև TRIPP նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։

Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։

Առաջիկա աշխատանքը կենտրոնացնելու ենք ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։

Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ