
Ուկրաինան չի պատրաստվում չեզոք կարգավիճակ ամրագրել և փոխել Սահմանադրությունը․ Զելենսկի
Ուկրաինան չի պատրաստվում ամրագրել չեզոք կարգավիճակն ու փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե չեզոքությունը ենթադրում է, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք լինելու, ապա մենք արդեն իսկ այդ կարգավիճակում ենք։ Այդ դեպքում ի՞նչը պետք է ապահովի մեր անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։ Չեզոքության ամրագրումը նշանակում է, որ պետք է փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում, իսկ Ուկրաինան նման քայլի չի գնա»,- ասել է Զելենսկին։


