
Բուլղարիան դադարեցնում է սեփական զինանոցից զենք և զինամթերք տրամադրել Ուկրաինային
Բուլղարիան այլևս մտադիր չէ Ուկրաինային սեփական պահուստներից սպառազինություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։
«Մենք այլևս չենք տրամադրի զենք և զինամթերք բուլղարական բանակի պահուստներից»,- ասել է նա։
Ռադևը նաև նշել է, որ ստեղծված պայմաններում Սոֆիան ֆինանսական պահուստների հետ կապված խնդիրների պատճառով չի կարող Կիևին դրամական միջոցներ հատկացնել։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Բուլղարիան չի խոչընդոտի ԵՄ մյուս անդամ երկրներին՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում։


