14 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԲԴԽ-ն ստացել է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելեւ միջնորդություն

ԲԴԽ-ն ստացել է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելեւ միջնորդություն

Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 14-ին ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունները։ Դատական նիստն ընթանում է։ Տեղեկությունը ABC Media-ին հաստատել են ԲԴԽ-ից։

Դատախազությունից հայտնել են, որ միջնորդությունները վերաբերում են դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Դրանց բովանդակությունը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի հրապարակվում։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ խոսքը պաշտոնեական լիազորությունների չարաշահման և որոշ անձանց՝ Հայաստանը լքելու հնարավորություն տալու վերաբերյալ տվյալների մասին է։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն մանրամասնվել։

Հիշեցնենք. Մասիս Մելքոնյանը նախկինում երկու անգամ տնային կալանք էր կիրառել Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» նկատմամբ, սակայն Վերաքննիչ դատարանը երկու որոշումներն էլ բեկանել էր՝ կրկին կալանք կիրառելով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ