
Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմեն ենթարկվել է կիբեռհարձակման
Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակումների:
Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է օտարերկրյա հաքերային խումբ։
Հարձակման թիրախում է եղել Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմեն։ Կիբեռհարձակման հետևանքով խափանվել են մի քանի պետական մարմինների ինտերնետային ռեսուրսները։


