06 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առևտրի կենտրոններում պայթյունների ռիսկի մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առևտրի կենտրոններում պայթյունների ռիսկի մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել առ այն, որ տեղեկություն է ստացել Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբերի տեղակայման վտանգի մասին:

Դեսպանատունը հորդորել է իր աշխատակիցներին չայցելել առևտրի կենտրոնները և հետևել լրահոսին:

Վրաստանի ՆԳՆ-ն արդեն արձագանքել է հաղորդագրությանը՝ նշելով, որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են մայրաքաղաքի առևտրի կենտրոններում ռումբերի տեղակայման մասին տեղեկության փաստով. առևտրի կենտրոններից մարդկանց տարհանման մասին տեղեկություններ չկան:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026