
Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի. ԵԱՀԿ անդամ-երկրների համատեղ հայտարարություն
ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում անընդունելի են որակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և նացիստներին փառաբանելու փորձերը. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայտարարությունը ստորագրած երկրները խստորեն դատապարտել են Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համար իրենց կյանքերը զոհաբերած ցանկացած ազգության զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում այդ հուշարձանները։
Փաստաթուղթը ստորագրած պետությունները նաև կոչ են արել բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը կերտողների հիշատակին. «Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի», – նշված է հայտարարության մեջ: