
Պատերազմը չի դադարելու, քանի դեռ Իսրայելը չի հաղթել․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելական բանակը մոտակա օրերին կսկսի նոր գոծողություն Գազայի հատվածում՝ ենթարկեցնելու ՀԱՄԱՍ խմբավորմանը. փոխանցում է Al Jazeera-ն:
Նեթանյահուի խոսքով՝ եթե ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն հայտնի ազատելու պատանդների, ապա Իսրայելը կարող է ժամանակավորապես կասեցնել ռազմական գործողությունները և շարունակել դրանք ավելի ուշ, սակայն պատերազմը չի դադարելու մինչև Իսրայելի հաղթանակը:
Նա հավելել է, որ կառավարությունը ստեղծել է Գազայի բնակչության տեղահանման գործակալություն՝ նշելով, որ իրենք փնտրում են երկրներ, որոնք պատրաստ կլինեին ընդունել պաղեստինցիներին:
«Եթե դուք նրանց դուրս գալու հնարավորություն տաք, վստահեցնում եմ, որ ավելի քան 50 տոկոսը կհեռանա, իմ կարծիքով՝ նույնիսկ ավելի շատ», – ասել է Նեթանյահուն: