
Ռուսաստանը մտադիր է ստեղծել բուֆերային գոտի Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով
ՌԴ-ում որոշում է կայացվել ստեղծել անվտանգության գոտի Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Որոշում է կայացվել սահմանների երկայնքով անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ. մեր զինված ուժերը ներկայումս լուծում են այս խնդիրը», – ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ հաշվի առնելով Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է սկսել տուժած մարզերի վերականգնման աշխատանքնեը՝ օգնելու մարդկանց վերադառնալ իրենց բնակավայրեր։
ՌԴ նախագահը ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև վերականգնել բոլոր ենթակառուցվածքները, ապահովել արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների կայուն գործունեությունը: