04 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը

Ժամանակն է, որ Իրանը դուրս գա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ). Fars գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Իրանի Մեջլիսի՝ ազգային անվտանգության կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ, պատգամավոր Էբրահիմ Ռեզային։

Պատգամավորը նշել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պետք է երաշխավորեր Իրանի անվտանգությունը, այլ ոչ թե դառնար դրա բացակայության պատճառ:

«Հիմա ճիշտ ժամանակն է դուրս գալու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից», – հայտարարել է Ռեզային:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026