13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արե՛ք ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար․ Հռոմի պապը՝ Իսրայելի նախագահին

Արե՛ք ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար․ Հռոմի պապը՝ Իսրայելի նախագահին

Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ ու կոչ արել ձեռնարկել դիվանագիտական միջոցներ՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար․ գրել է Vatican News-ը։

«Պետք է կիրառել դիվանագիտական ​​երկխոսության բոլոր ձևերն ու ուղիները՝ հակամարտությանը վերջ դնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է աղբյուրը։

Վատիկանից հայտնել են նաև, որ կաթոլիկ աշխարհի հոգևոր հայրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026