
«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. հայտնում են Փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը։
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ այն դուրս են բերել գետից և մոտեցրել ավտոքարշակին․ տուժածը հոսպիտալացվել է»,- ասված է հայտարարության մեջ։


