
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին. վարորդը մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է գտեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Նուբարաշեն 9-րդ փողոցում ավտոմեքենան վարելիս ունեցել է իքնանզգացողւթյան վատացում և բախվել ծառին։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


