
Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել՝ Ռուսաստանի հետ 60-օրյա հրադադարի պայմանով․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է անցկացնել նախագահի ընտրություններ, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի հաստատմանը։ Այս մասին նա ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերության This Week հաղորդման եթերում։
«Խնդրում եմ՝ փոխանցեք Պուտինին. մեզ երկու ամիս տվեք՝ 60 օր լիակատար հրադադար։ 60 օր, և մենք կկազմակերպենք ընտրությունները»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ, նախագահ Թրամփի նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, հենց ուկրաինացիները պետք է որոշեն, թե ով է լինելու իրենց երկրի ղեկավարը։


