
Նեպալում հեղեղը տասնյակ տներ և ենթակառուցվածքներ է ոչնչացրել․ կան անհետ կորածներ
Նեպալի Գորխա շրջանում՝ Բուդհի Գանդակի գետի վրա առաջացած հանկարծակի հեղեղը լուրջ վնասներ է հասցրել Չումնուբրի և Դհարչե գյուղական համայնքներին։ Ջրային հոսքը քշել-տարել է 35-40 տուն, մի քանի կամուրջ և վնասել․ հայտնում է The Kathmandu Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ հինգ մարդ համարվում է անհետ կորած։ Նրանք բնակվել են Չումչեթ բնակավայրում՝ Ունգիլունգ գետի ափին։
Կապը կորել է նաև հինգ հովիվների հետ, որոնք Սիրդիբասից ուղևորվում էին դեպի Չումլինգ։
Այս պահի դրությամբ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


