24 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը՝ ավագ համայնքային ոստիկանների գլխավորությամբ Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։

Այս պահին պարզվում է՝ տարածքը Արաբկիր, թե Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում է, որպեսզի նշված վարչական շրջանի քննչական բաժին տեղեկությունը փոխանցվի և ժամանեն քննիչները։ Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ