24 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP նախագծի մեկնարկը և հնարավոր նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը․ ռուսալեզու մամուլի ամփոփում

TRIPP նախագծի մեկնարկը և հնարավոր նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը․ ռուսալեզու մամուլի ամփոփում

Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահը հայտարարել են TRIPP նախագծի պաշտոնական մեկնարկի մասին: Ընդհանուր ուղերձն այսպիսին է. մեծապես շնորհիվ ԱՄՆ 47-րդ նախագահի անձնական միջամտության՝ ձգձգված հակամարտությունն ավարտվել է, և բոլոր կողմերի համար այժմ բացվում են նոր հորիզոններ․ գրում է Коммерсантъ-ը։

Ինչպես նշվել է, սա իսկապես նշանակալի հաջողություն է Դոնալդ Թրամփի համար և պատերազմները դադարեցնելու նրա դասական բանաձևի հաստատում, իհարկե, ամերիկյան ընկերությունների ֆինանսական շահերի և շահույթի հետ մեկտեղ: Սկզբում նախատեսված էր նաև Ռուսաստանի մասնակցությունը նախագծին, բայց, ի վերջո, այն ձախողվեց: Երևանը դա բացատրեց նրանով, որ նախաձեռնությունն ի սկզբանե մտածված էր որպես խիստ երկկողմանի, և Մոսկվան արդեն իսկ լայնորեն ներկայացված է Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում:

Միաժամանակ՝ նույն օրը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որը բացառում է «Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ»: Այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հարցը փակված է Մայր օրենքի մակարդակով:

Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ սա դեռևս ընդամենը նախագիծ է, որը դեռևս պետք է հաստատվի հանրաքվեով, իսկ մինչ այդ՝ խորհրդարանի կողմից։

Այն փաստը, որ TRIPP նախագծի մեկնարկը և հնարավոր նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը համընկել են, խորհրդանշական է։ Ըստ էության՝ սա ներկայացնում է Հայաստանի նոր դիրքավորումը։ Մի կողմից՝ այն կողմնորոշված է դեպի Արևմուտք, մյուս կողմից՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա։ Միևնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հանրապետությունը չի հեռանում Մոսկվայից, այլ պարզապես առաջնորդվում է իր սեփական շահերով։ Սա վերաբերում է նաև ԵՄ-ի հետ մերձեցման հեռանկարներին։

Ընդհանուր առմամբ՝ կովկասյան տարածաշրջանի հստակ վերաձևավորումը ակնհայտ է՝ հիմնականում Ամերիկայի մասնակցությամբ։

РБК-ն գրել է, որ 1990 թվականի Անկախության հռչակագրի հղումը հանելը կարևոր փոփոխություն է։ Ավելին, Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը Հիմնական օրենքում այժմ նշված է որպես «խաղաղության ապահովում»։

Այնուամենայնիվ, նախաբանը Սահմանադրության միակ փոփոխությունը չէ։ Հոդվածների ընդհանուր թիվը 220-ից կրճատվել է մինչև 89, Հիմնական օրենքի որոշ դրույթներ միավորվել և վերանայվել են։

Ընդդիմությունը կտրականապես դեմ է նոր Սահմանադրությանը։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Հիմնական օրենքը փոփոխվում է Բաքվի խնդրանքով։

Ընդդիմության կողմից Սահմանադրական հանրաքվեին չաջակցելը խնդիր է ստեղծում Փաշինյանի համար։

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ մասնագետների կարծիքով՝ որ ամենահավանական արդյունքն արտահերթ ընտրություններն են։

«Խաղաղություն» բառը Փաշինյանի ելույթում կրկնվում է 18 անգամ։ Նա նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ եկել է «հայկական պետականության վերականգնման ժամանակը»։

Քանի դեռ Հայաստանի Սահմանադրության մեջ ներառված են Ղարաբաղի մասին հղումներ, Ալիևը հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծն անդրադառնում է այս հարցին։ Դրա նախաբանը հստակորեն բացառում է Ղարաբաղի նկատմամբ ապագա ցանկացած պահանջ՝ փոխարենն առաջարկելով, որ հայկական պետությունը սահմանափակվի իր «միջազգայնորեն ճանաչված տարածքով»։

Պաշտոնական Բաքուն արդեն հստակորեն հայտարարել է, որ գոհ է Փաշինյանի կողմից ներկայացված փաստաթղթից։

Փաշինյանը և նրա կողմնակիցները, մի կողմից, ասում են, որ գործում են անկախ Բաքվի պահանջներից, մինչդեռ մյուս կողմից, նման պահանջները բերում են որպես նոր Սահմանադրության օգտին հիմնական փաստարկներ։ Փաշինյանն իր ելույթի զգալի մասը նվիրում է այն մտքին, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա ստորագրել և վավերացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը և կվերջացնի ղարաբաղյան հակամարտությունը։

Անկախ այն հանգամանքից՝ Հայաստանի կառավարությունը ոգեշնչված է իր սեփակա՞ն գաղափարներով, թե՞ արտաքին ճնշումներով, այն ներկայումս չունի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու լիազորություններ, ինչպես պահանջում է Հայաստանի օրենսդրությամբ։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ