24 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիայի դպրոցներում կարգելեն պլանշետները՝ հանուն ձեռագիր գրելու

Ավստրալիայի դպրոցներում կարգելեն պլանշետները՝ հանուն ձեռագիր գրելու

Հարավային Ավստրալիա նահանգի իշխանությունները որոշել են արգելել պլանշետների և նոութբուքերի օգտագործումը պետական դպրոցների տարրական դասարաններում, ինչպես նաև ավելի բարձր դասարանների աշակերտների համար սահմանել շաբաթական մեկ օր՝ առանց էկրանների։

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականին և կվերաբերեն նախապատրաստականից մինչև երկրորդ դասարանի աշակերտներին։ Երրորդից վեցերորդ դասարանների դպրոցականների համար կես տարվա ընթացքում կանցկացվի փորձարկում՝ շաբաթական մեկ օր առանց էկրանների։ Այն կիրականացվի նահանգի 10 դպրոցներում։ Բացառություններ նախատեսված են հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Նորամուծությունների նպատակներից մեը ձեռագիր գրելու պահպանումն ու բարելավումն է։ Երրորդ և չորրորդ դասարանների աշակերտների համար կներդրվի ձեռագիր գրելու ուսուցման առանձին ծրագիր։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ