
Մտրակի 74 հարված՝ «բարոյականությունը ոտնահարելու» համար․ Իրանում հայտնի երգչուհուն պատժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար
Իրանի իշխանությունները մտրակի հարվածներ են հասցրել հայտնի երգչուհի Փարաստու Ահմադին, նրա խմբի և նկարահանող խմբի չորս անդամներին։ Յուրաքանչյուրը ստանացել է մտրակի 74 հարված։ Ահմադին ելույթ է ունեցել առանց հիջաբի, ինչի համար էլ պատժվել է․ գրում է BBC-ին։
Նրա փաստաբանների խոսքով՝ մտրակի հարվածները հասցրել են Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին երգչուհու YouTube ալիքով ուղիղ հեռարձակվող համերգը գրավել է իշխանությունների ուշադրությունը։
Այդ ժամանակ 29-ամյա Ահմադին ելույթ է ունեցել բաց ուսերով և գլխաբաց։ Իրանի օրենքն արգելում է կանանց երգել հրապարակային վայրերում և պահանջում է, որ նրանք հիջաբ և այլ ծածկոցներ կրեն։
Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանը Ահմադիին և ևս ութ անձի մեղավոր է ճանաչել «հանրային բարոյականությունը վիրավորելու», և «անպարկեշտ նյութեր» հրապարակելու համար։ Մեղադրյալները հերքել են մեղադրանքները։
Մտրակի հարվածները հրապարակային չեն եղել։ Բացի 74 մտրակի հարվածից՝ մեղադրյալներին արգելվել է տեսա կամ աուդիո նյութեր ձայնագրել և երկու տարի ժամկետով լքել երկիրը։


