
Կառուցողական և անկեղծ գործընկեր է․ թուրք պաշտոնյան գովաբանել է Փաշինյանին
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի գրառմամբ անդրադարձել է ՀՀ-ում նոր Սահմանադրության նախագծին։
«Պատմական փոփոխություն Հայաստանի սահմանադրությունում. հանվել է Թուրքիայի հետ անհամաձայնություն առաջացնող ձևակերպումը: Ինչպես միշտ ասել եմ՝ պարոն Նիկոլ Փաշինյանը երկխոսության մեջ կառուցողական և անկեղծ գործընկեր է, ինչը կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար», – գրել է Քըլըչը:


