24 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքն» այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքն» այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ․ Ալիև

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է ռազմավարական նշանակության տարածքի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության առումով․ այս մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում՝ ուղղված Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին։

Նա կրկին TRIPP-ն անվանել է «Զանգեզուրի միջանցք», «որն այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, և որը ոչ միայն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը, այլև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»։

«Ես վստահ եմ, որ Միջազգային կովկասյան կոնգրեսը կդառնա կարևոր հարթակ մեր տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար և կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության, փոխադարձ վստահության ամրապնդմանը և կայուն զարգացման ապահովմանը»,- ասել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ