
Կոբիխաձեն հաջողություններ է մաղթել ՀՀ իշխանությանը սահմանադրական փոփոխությունների իրականացման գործում
«Մենք մեծ հարգանք ունենք բարեկամ Հայաստանի կառավարության նկատմամբ, և մաղթում ենք նրան հաջողություններ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում»․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։
Նա նշել է, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի համար «ինքնիշխան և լիովին տրամաբանական որոշում են»։
«Բարեփոխումների՝ իրավական չափանիշներին համապատասխանության գնահատման հարցը վերաբերում է անմիջականորեն Հայաստանի իշխանությունների իրավասությանը», – հավելել է Իրաքլի Կոբախիձեն։


