24 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՎԶԵԲ-ը մինչև 250 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում երիտասարդական ձեռներեցությանն աջակցելու համար

ՎԶԵԲ-ը մինչև 250 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում երիտասարդական ձեռներեցությանն աջակցելու համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մտադիր է մինչև 2032 թվականը 250 միլիոն եվրո հատկացնել Հարավային Կովկասի երկրներում «Երիտասարդությունը բիզնեսում» (YiB) ծրագրի իրականացման համար։

Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ՎԶԵԲ-ի գենդերային հավասարության և տնտեսական ներառման տնօրեն Սոնյա Ջորդան-Կիրվանը։

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը կտրամադրվի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործող 15 գործընկեր բանկերի միջոցով։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՁ), որոնք գործում են մայրաքաղաքային շրջաններից դուրս և տնտեսապես ավելի քիչ զարգացած տարածքներում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ