
Ջենսեն Հուանգի վերադարձը Nvidia Թրամփին կարող է մինչև 15 մլն դոլարի եկամուտ բերել
Դոնալդ Թրամփը կարող է մինչև 15 մլն դոլար վաստակել Nvidia-ի գլխավոր տնօրենի Ջենսեն Հուանգի վերադարձի ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ֆինանսական հաշվետվությանը։
Լրատվականի տվյալներով՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Սպիտակ տան ղեկավարը կարող էր տիրապետել Nvidia-ի 32 հազարից մինչև 370 հազար բաժնետոմսի։
«Եթե դիտարկենք, որ նրա բաժնետոմսերի փաթեթի ծավալը չի փոխվել, ապա Հուանգի վերադարձից հետո արժեթղթերի գնաճի շնորհիվ՝ Թրամփին պատկանող բաժնետոմսերի արժեքն ավելացել է 1․3 մլն-ից մինչև 15 մլն դոլար»,- նշում է Financial Times-ը։
Միաժամանակ նշվում է, որ Թրամփի վերջին հայտարարագրում գործարքները ներկայացված են ոչ թե հստակ թվերով, այլ գումարային միջակայքերով։ Հաշվի առնված չեն նաև հոկտեմբերից ի վեր կատարված գործառնությունները։ Հետևաբար, հստակ հայտնի չէ, թե Nvidia-ի քանի բաժնետոմսի է ներկայումս տիրապետում ԱՄՆ նախագահը։


