24 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դարձել դեպի եվրոպական շուկաներ. Փաշինյան

Ռումինիան իր նավահանգիստներով ՀՀ-ի համար դարպաս է դարձել դեպի եվրոպական շուկաներ. Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Ասվածի վկայությունն է քիչ առաջ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը․ այսօր Ռումինիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին՝ ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։ Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակումներին, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի Եվրոպական միություն»,- ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցած «շրջադարձային զարգացումների» մասին։

«Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը, կարծում ենք, որ Խաղաղության խաչմերուկի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա»,- ասել է Փաշինյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ