11 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի շուրջ համաձայնության մասին

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի շուրջ համաձայնության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են փոխադարձաբար դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։

«Այս պահից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում ընտրություններ անցկացնելու հարցում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի հաստատմանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ