11 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դա ինձ համար նորություն էր․ Զելենսկին՝ Թրամփի հայտարարության մասին

Դա ինձ համար նորություն էր․ Զելենսկին՝ Թրամփի հայտարարության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չի եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնեցված էներգետիկ հրադադարի մասին․ հայտնում է Axios-ը։

«Թրամփի՝ հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր։ Եթե նա այդ հարցով համաձայնության է եկել Պուտինի հետ, խնդրում եմ՝ տեղեկացրեք մեզ, թե երբ է հրադադարն ուժի մեջ մտնելու։ Մենք պատրաստ ենք և կհամաձայնենք»,- ասել է Զելենսկին։

Նշենք, որ քիչ առաջ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադար է ուժի մեջ մտել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ