11 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ զոհերի թիվը գերազանցում է 100-ը

Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ զոհերի թիվը գերազանցում է 100-ը

Ջիբութիի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն 109 մարդ է զոհվել, ևս 116-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի համակարգում գործող Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նավում եղել է 305 մարդ։ Զոհվածներից 15-ը երեխաներ են։ Փրկվել է շուրջ 80 մարդ։ Բոլոր ուղևորները Եթովպիայի քաղաքացիներ են։

Միգրանտներ տեղափոխող նավը Ջիբութիից ուղևորվել է Եմեն։

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ