25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տանը տարաձայնություններ կան Իրանի ղեկավարությանը թիրախավորելու հարցում

Սպիտակ տանը տարաձայնություններ կան Իրանի ղեկավարությանը թիրախավորելու հարցում

ԱՄՆ իշխանությունը դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ թիրախը երկրի քաղաքական ղեկավարությունն է։ Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներն այս հարցում տարակարծիք են։ Իրանի ղեկավարությանը թիրախավորելու կողմնակիցները կարծում են, որ նման սցենարը նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա ավարտին հասցնել հակամարտությունը։

Մինչդեռ մյուսները նախազգուշացնում են, որ Իրանի ղեկավարությանը չեզոքացնելու պարագայում Թեհրանի հռետորաբանությունը կարող է է՛լ ավելի կոշտանալ, խաղաղ բանակցությունների գործընթացը՝ խաթարվել։

Նշվում է նաև, որ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտավախություն ունի, որ Իրանի առաջնորդների վրա հարձակումները կարող են անվտանգության լուրջ ռիսկեր առաջացնել ամերիկացի պաշտոնյաների համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ