25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող

Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող։

Լուրը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ վթարի է ենթարկվել Ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 ուղղաթիռը։

Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ