25 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքուն ողջունել է TRIPP-ի մեկնարկը և սպասում է դրա արագ ավարտին

Բաքուն ողջունել է TRIPP-ի մեկնարկը և սպասում է դրա արագ ավարտին

Ադրբեջանը ողջունում է TRIPP նախագծի մեկնարկը և սպասում է դրա արագ ավարտին․  հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս նախագիծը, և հույս ունենք տեսնել դրա իրականացումն ու ավարտը հնարավորինս շուտով», – նշել է Բայրամովը։

«Նախ՝ ներքին առումով նախագիծը կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկրորդ՝ այն ունի ավելի լայն տարածաշրջանային նշանակություն, քանի որ այն կդառնա նոր ուղղություն և Միջին միջանցքի լրացուցիչ չափում»,- շարունակել է նախարարը։

Նա հավելել է, որ նախագծի իրականացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև տարածաշրջանի մյուս պետություններին։

«Մենք կարծում ենք, որ որքան շատ այլընտրանքային երթուղիներ լինեն, այնքան դրական կլինի ազդեցությունն ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային համակարգի վրա, և այնքան ավելի շատ լրացուցիչ բեռնափոխադրումներ կկարողանանք ներգրավել», – հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ