
Լուկաշենկոն պատրաստ է Զելենսկիի հետ մեկնել Մոսկվա՝ բանակցությունների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը կարող էին ավելի արագ համաձայնության հասնել ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ՝ առանց եվրոպական երկրների մասնակցության։
Նրա խոսքով՝ եռակողմ բանակցային ձևաչափը թույլ կտար ավելի արագ պայմանավորվածություններ ձեռք բերել, քան եվրոպական երկրների ներգրավմամբ ընթացող բանակցությունները։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մեկնել Մոսկվա՝ բանակցությունների մասնակցելու համար։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ կարող է հանդես գալ որպես Ուկրաինայի նախագահի անվտանգության երաշխավոր։


